30304 դիտում
14:27 26-08-2017
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում՝ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի արձանի առաջ, տեղի ունեցավ զինվորական երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 25-ին գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասի նորակոչիկների երդման արարողությունն էր, որը տեղի ունեցավ Մարտունի քաղաքում` լեգենդար հրամանատար, ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե /Ավո/ Մելքոնյանիին արձանի մոտ: Մասնակցում էին զինվորականներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:
Հնչեց Արցախի հիմնը, այնուհետեւ զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով, որը կոչ էր, միաժամանակ` պատգամ հայ զինվորին: Հրամանատարի խոսքը պարտավորեցնող էր ե'ւ զինվորին, ե'ւ սպաներին, եւ, ինչու չէ, նաեւ` ծնողներիս:
Ելույթ ունեցավ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ , փոխգնդապետ Մհեր Սարգսյանը , ով եւս խոսեց հայրենիքից եւ նրա հզոր զինվորից:
Նորակոչիկների եւ իր անունից ելույթով հանդես եկավ նորակոչիկ , շարքային Համլետ Չադրանյանը, ում ելույթը հիացմունք առաջացրեց բոլորիս մոտ: Իրոք բավականին կիրթ եւ զգացմունքային ելույթ էր, որից փշաքաղվել կարելի է միայն. Հայ զինվորի ելույթ, որի բովանդակությունն ասաց ամեն ինչ:
Բավականին իմաստալից էր նորակոչիկ եղբայրներ Ներսես եւ Արսեն Պետրոսյանների պապիկ, ազատամարտիկ Ռաֆայել Պետրոսյանի ելույթը, որի բովանդակությունը գալիս էր տարիների հեռվից եւ մինչեւ այսօր:/Ելույթը նկարահանվել է, կտեղադրեմ առանձին/:
Իր խոսքն ասաց նաեւ զորակոչիկ Արամ Իսրայելյանի քույրը` Լիդա Իսրայելյանը:
Այդ օրը նորակոչիկները տվեցին իրենց երդումը` Անձնվիրաբար ծառայելու հայրենիքին...
Հիրավի, դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է Հայ զինվորը: Ապացուցել է բոլոր պատերազմների ժամանակ, իսկ ավելի թարմ` հենց Ապրիլյան պատերազմում :
Գնդապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց նորակոչիկներին, եւ կրկին ու կրկին իր հրամանատարական խոսքը հնչեցրեց` ինչպես զինվորականի, ինչպես հայրենիքի աննկուն մարտիկի...
Եվ եկավ ամենագեղեցիկ պահերից մեկը. նորակոչիկ զինվորների զինվորական շարասյունն անցավ լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի արձանի առջեւով` պատիվ առած: Սա արդեն թողնում ենք ընթերցողի տրամաբանությանը...
Փառք Հայոց մարտունակ բանակին` զինվորից մինչեւ բարձրաստիճան սպայակազմ:
Շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ նրանց ծնողներին եւ մաղթում , որ մեր որդիներն անփորձանք լինեն , անվտանգ ծառայեն եւ վերադառնան...
Բարի ծառայություն մեր զինվորների...»։
Լուսանկարները և նյութը՝ Լուսինե Զաքարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
15:20 26-09-2023
Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվում է Մոնթե Մելքոնյանի արձանը