211652_close_icon
views-count3895 դիտում article-date 12:04 19-06-2016

Ի տաբերություն դասական շոկոլադի, սպիտակ շոկոլադը չի պարունակում կակաոյի փոշի

Առաջին սպիտակ շոկոլադը արտադրել է 1930 թվականին շվեյցարական «Nestlé» կոնցեռնը, փորձելով այդ եղանակով օգտագործել կակաոյի յուղի ավելցուկը։ Սպիտակ շոկոլադը մեծ ճանաչում ունեցավ կես դար հետո՝ 1980-ական թվականներին։ Տնային պայմաններում սպիտակ շոկոլադից և կոկոսի ձողիկներից կարելի է պատրաստել նմանատիպ կոնֆետ՝ «Ռաֆաելլո»։ Հրուշակեղենի ժամանակակից արտադրությունում օգտագործվում են զանազան մթերքներ, որոնք արտաքուստ հիշեցնում են սպիտակ շոկոլադը, բայց իրականում պատրաստված են հիդրոգենացված ճարպից, առանց կակաոյի։ Իր յուրահատուկ համի համար սպիտակ շոկոլադը պարտական է կաթի փոշուն, որը ունի կարամելային համ, և որպես բուրմունք հիմնականում օգտագործվում է վանիլինը։

Նմանատիպ նյութեր