211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:30 21-11-2026

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. 16 միջոցառում, 159 դպրոցի մասնակցություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնությանը, որն անցկացվել է «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով։ «ԱԲ օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ և ԲՏԱԱԲ նախարարությունների հետ համագործակցությամբ։

«Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» երկրորդ քննարկմանը Աննա Բաբաջանյանն անդրադարձել է ուսուցման գործընթացում ԱԲ կիրառման խնդրին՝ մասնավորապես, թե ինչպես պետք է դպրոցը փոխի ուսուցման ու գնահատման ձևերը, ինչ աջակցություն է անհրաժեշտ մարզերի ուսուցիչներին։

Նմանատիպ նյութեր