Հունաստանում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա
Անհայտ դիմակավորված անձինք հարձակվել են հատուկ նշանակության ջոկատի վրա, որը հսկում էր Թուրքիայի դեսպանատունը հունական Սալոնիկ քաղաքում։
Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հարձակվողները սկսել են հրավառ հեղուկով լի շշեր նետել օրինապահների վրա, սակայն դրանք չեն հասել նշանակետին և ջարդվել են գետնի վար։
Հարձակման պատճառով տուժածներ չկան։ Միայն դեսպանատան կողքին կայանված մեքենան է վնասվածք ստացել։