Մալիում անհայտ անձինք հարձակվել են հյուրանոցի վրա
Մալիի հանրապետության (Արեւմտյան Աֆրիկա) Սեվարե քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հյուրանոցի վրա, որում հիմնականում օտարերկրացիներ են բնակվում: Կա մեկ զոհ, վիրավորների մասին տվալներ չեն հաղորդվում:
Ոստիկանությունում հայտնել են, որ նույն անձինք հարձակում են գործել նաեւ հյուրանոցից ոչ հեռու գտնվող զինվորական ճամբարի վրա: Զոհերի մասին տեղեկություն չկա: