211652_close_icon
views-count3419 դիտում article-date 20:00 18-06-2016

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Եվգենի Սատանովսկուն

Հունիսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավորների հանդիպումը հայտնի արևելագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքականության բնագավառում առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու հետ, ով նաև մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն և տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևոր և օգտակար է գնահատել նմանատիպ քննարկումները և այցի կազմակերպման համար երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին: Ներածական խոսքում Եվգենի Սատանովսկին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ համեմատականներ անցկացնելով անցած դարաշրջանում տեղի ունեցած գլոբալ և տարածաշրջանային փոխակերպումների միջև: Այնուհետև պատգամավորները հարցեր են առաջադրել փորձագետին՝ կապված մերձավոր արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ գերտերությունների ունեցած դիրքորոշումների, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, հակամարտությունների կարգավորման գործընթացում կիրառվող սկզբունքների և այլ թեմաների հետ: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվգենի Սատանովսկուն՝ Արցախ այցելելու և հետաքրքիր գաղափարներով կիսվելու համար:

Նմանատիպ նյութեր