211652_close_icon
views-count2071 դիտում article-date 17:42 18-06-2016

Շուտով շահագործման է հանձնվելու հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար: Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների և լսարանների կահավորման ու ներքին հարդարման և ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր