1804 դիտում
12:31 18-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի այլ փորձագետներ:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում հոգեկան առողջության պահպանման հետ կապված արդի հարցերը, առավելապես կարեւորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ հոգեբանական եւ հոգեբուժական ծառայությունների իրականացման ներկա հարցերն ու զարգացման հեռանկարները:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը եւ ասոցիացիայի անդամները նշել են հոգեբուժության եւ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ իրենց շնորհակալությունն են հայտնել Պաշտպանին՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը համագործակցելու հոգեկան առողջության ոլորտի բարելավման հարցերում:
Պաշտպան Արման Թաթոյանն ընդգծել է համատեղ գործունեության կարեւորությունը, հավաստիացրել, որ ստեղծված կառուցողական հարաբերությունները մեծապես կնպաստեն ոլորտի օրենսդրական կարգավորմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը: Նմանատիպ քննարկումներն այսուհետ կրելու են պարբերական բնույթ: Առաջիկայում նախատեսվում են համատեղ ծրագրեր՝ ուղղված հանրության իրազեկվածության բարձրացմանը, աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
[b]
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3378 դիտում
16:48 01-02-2017
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին
Այս բաժնից
511 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1363 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան