3414 դիտում
16:48 01-02-2017
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով եւ համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057602/]հայտնել[/url] էինք, որ ԼՂՀ ՊՆ-ն պարզաբանել է զինգրքույկներում անվավեր ճանաչված գրությունները՝ դրանք որակելով զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունք։
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
12:31 18-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամներին
Այս բաժնից
640 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
922 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը
1051 դիտում
23:40 26-01-2025
Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թրամփին