211652_close_icon
views-count8993 դիտում article-date 12:00 11-05-2015

Բանակում հրազենային վիրավորումից մահացած Հարությունը ընտանիքի միակ տղան էր. մահվան օրը նա զանգահարել է հարազատներին

2015 թվականի մայիսի 8-ին ՀՀ ՊԲ N զորամասում իրեն ամրակցված ինքնաձիգից մահացու վիրավորում ստացած Հարություն Համբարյանը ընտանիքի միակ տղան էր: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Արևաշողի գյուղապետ Պերճ Պապիկյանը: Նա նշեց, որ Հարությունը ունի ևս 3 քույր, որոնցից մեկն էլ բժշկուհի է,: Նրանց ընտանիքը մանկավարժների հարգված ընտանիք է: Մինչև ծառայության մեկնելը Հարությունը սովորել էր Ագրարային համալսարանում: Հայրը գյուղի դպրոցի փոխտնօրենն է, մայրը՝ տնային տնտեսուհի: Մահվան օրը Հարությունը զանգահարել է հարազատներին, խոսել նրանց հետ և, ինչպես միշտ, ասել, որ ամեն ինչ նորմալ է: Գյուղապետը նշեց նաև, որ մահվան պատճառների մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն, սակայն նրանց հարազատների հետ հավասար գյուղի ողջ բնակչությւնը սգում է և կիսում նրանց վիշտը: Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ քննչական կոմիտեից: 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է: Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հ. Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր