211652_close_icon
views-count47299 դիտում article-date 11:09 18-06-2016

Աչքի ընկնող BMW X6-ը հերթական անգամ տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». վարորդին մնում է իր տեղը «բրոնյա» անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 17-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի XX 006 MM մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենայի դիմապակուն չի ունեցել տեխզննման կտրոն և չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան այս տարի 3-րդ անգամ է հյուրընկալվում «գաի պլաշչադկայում»: Եթե վարորդը շարունակի հետագայում նույնպես ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով վարի ավտոմեքենան, ապա լավ կանի «գաի պլաշչադկայում» մի անկյուն իր համար «բրոնյա» անի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր