62669 դիտում
21:06 20-07-2018
Երիտասարդ կասկադյորի BMW X6-ը տեղափոխվեց Երևանի ԳԱԻ պլաշչադկա․ «ախպեր, Եվրոպայում սենց չէին անի»,- նեղսրտել է օրինախախտ վարորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր հուլիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հատուկ հետախուզության խմբի ավագ տեսուչ Երվանդ Մանուկյանն ու Սարգիս Հրաչյանը Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW X6 մակնիշի 88 CO 668 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ հետախուզական խումբը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված ավետոմեքենայի վարորդը Աջափնյակ վարչական տարածքում ավտոմեքենան վարում է մեծ արագությամբ, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։
Նշված խախտումների համար վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից, պաշտոնից, նրա վարած ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ տրասնպորտային միջոցը կտեղափոխվի ԳԱԻ պլաշչադկա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է երիտասարդ տղա, ով անգամ ճանապարհային ոստիկաններին ասել է, թե ինքը վերջերս է Եվրոպայից եկել Հայաստան ու զարմացել է, թե ինչու են իր ավտոմեքենան տեղափոխում ԳԱԻ պլաշչադկա։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33868 դիտում
16:10 14-05-2018
Երիտասարդ օրինախախտ վարորդի BMW X6-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16828 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ