211652_close_icon
views-count2524 դիտում article-date 22:31 17-06-2016

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ով քվեարկության արդյունքում ընտրվել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ռուբեն Միրզախանյանին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ: Նիստի ընթացքում քննարկվել են համալսարանի գործունեությանն առնչվող այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր