211652_close_icon
views-count2260 դիտում article-date 15:48 14-05-2016

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին: Խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը: Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:  Հաստատվել է նաեւ ռեկտորի ընտրության ընթացակարգը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում է սկսել իր գործունեությունը եւ հավելել, որ այսուհետ եւս պատրաստ է աջակցել բուհին, նպաստել բոլոր խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր