211652_close_icon
views-count1008 դիտում article-date 12:56 24-12-2015

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը: Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, մասնավորապես նշել է. «Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող մանկավարժներից: Կրթական միջավայրն է ձեւավորում հասարակությանը եւ ուղղորդում նրան»: Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանն այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները:

Նմանատիպ նյութեր