Հայտնի օլիմպիական մարզիկը մեղադրվում է իր ընկերուհուն սպանելու մեջ
Պարաօլիմպիկ խաղերի վեցակի հաղթող Օսկար Պիստորիուսի դատավճիռը, կհրապարակվի հուլիսի 6-ին:
Հայտնի օլիմպիական մարզիկը մեղադրվում է իր ընկերուհուն` Ռիվա Սթինկամպին, դիտավորությամբ սպանելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարի 14-ին Պիստորիուսի բնակարանում, ըստ մարզիկի նա ընկերուհուն մութ սենյակում չի ճանաչել և կարծել է, որ գողեր են մտել իր բնակարան, Սթինկամպի մտերիմների կարծիքով նա դիտավորյալ է սպանել աղջկան:
2014 թվականին դատարանը Պիստորիուսին դատապարտեց 5 տարվա ազատազրկման, 2015 թվականին նա վաղաժամ դուրս է եկել բանտից:
Նույն տարվա դեկտեմբերին մահացածի ազգականները կրկին դիմել են դատարան պնդելով, որ սպանությունը կանխամտածված է եղել: