Ռիո-2016. Օլիմպիական խաղերում երրորդ հայ մարզիկը մեդալ նվաճեց
Ռիո-2016-ի հրաձգության մարզաձևում` 50 մետր հրացանի մրցաշարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կիրիլ Գրիգորյանը զբաղեցրել է 3-րդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ:
Նշենք, որ Կիրիլ Գրիգորյանը երրորդ հայազգի մարզիկն է, որը Ռուսաստանի հավաքականի կազմում մեդալ է նվաճում: Մինչ այդ մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը արժանացել էր արծաթե մեդալի, իսկ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել էր օլիմպիական չեմպիոն: