19-ամյա ամերիկուհին մեղադրվում է ավելի քան 20 մարդ սպանելու մեջ
19-ամյա ամերիկուհի Միրանդա Բարբոն, ով ձերբակալվել էր մարդ սպանելու մեղադրանքով, անսպասելի խոստովանել է ավելի քան 20 հոգու սպանության մասին:
Նա հայտնել է, որ ինքը չեր սպանի այդ մարսկանց եթե նրանք «սխալ բաներ» չխոսեին:
Հարցին թե քանի մարդ է նա սպանել, պատասխանել է, որ «երբ թիվը հասավ 22-ի, դրանից հետո դադարեցի հաշվել: Ես քարտեզի վրա կարող եմ ցույց տալ, թե որտեղ գտնեք նրանց»:
Նա հայտնել է, որ ինքը սպանել է միայն «վատ մարդկանց»:
Նա պատմել է նաև, որ դժվար մանկությունէ ունեցել, 13 տարեկանում նրան բռնաբարել են, իսկ հետո ընդգրկել սատանիստական խմբի մեջ: Նրա զոհերը եղել են ԱՄՆ տարբեր նահանգներից: