Ներկայացնում են զինծառայողները. Զինված ուժերի ստորաբաժանումներում շարունակվում են ամփոփիչ ստուգումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսում և ենթակա զորամասերում, ինչպես և ԶՈՒ մյուս ստորաբաժանումներում, 2016թ. պատրաստության պլանի համաձայն շարունակվում են հունիսի 13-ին մեկնարկած ամփոփիչ հսկողական ստուգումները:
Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ստուգող հանձնաժողովը` շարքային ստուգատեսի ընթացքում ստուգել է անձնակազմի առկայությունը, զինծառայողների արտաքին տեսքը, հանդերձանքը, սպառազինության, զինվորական ծառայության և մարտական պատրաստության փաստաթղթերի վիճակն ու անձնակազմի ֆունկցիոնալ պարտականությունների, կանոնադրությունների և ղեկավար փաստաթղթերի իմացության մակարդակը:
Անցկացված շարքային ստուգատեսից և հանդիսավոր երթից հետո զորամասի անձնակազմը` բարձր գնահատականի ակնկալիքներով, մասնակցում է մարտական պատրաստության առարկաների ստուգարքներին ու քննություններին:
ԶՈւ 2016թ. պատրաստության պլանի համաձայն` ամփոփիչ հսկողական ստուգումները զինված ուժերի ստորաբաժանումներում կշարունակվեն մինչև հունիսի 20-ը:
[b]ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, սերժանտ Արթուր Մարդանյան[/b]