211652_close_icon
views-count1689 դիտում article-date 19:45 14-06-2016

Ներկայացնում են զինծառայողները.Ամփոփիչ ստուգումները շարունակվում են

Զինված ուժերի բանակային 2-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում հսկողական ամփոփիչ քննությունների անցկացման շրջանակներում տեղի են ունեցել ունկնդրումներ հանձնաժողովների նախագահների գլխավորությամբ: Ունկնդրումների ընթացքում զորամասերի հրամանատարները հանդես են եկել զեկույցներով: Ամփոփիչ հսկողական ստուգումների մեկնարկի կապակցությամբ զորամասերում տեղի ունեցած հանդիսավոր միտինգների ընթացքում ելույթ ունեցողները բարեմաղթանքի խոսքեր հղելով անձնակազմին համոզմունք են հայտնել, որ զինծառայողներն ու սպաները լիարժեքորեն կներկայացնեն ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքներն ու հմտությունները` ակնկալելով բարձր գնահատականներով ավարտել ուսումնական փուլը: ԶՈւ 2016թ. պատրաստության պլանի համաձայն` ամփոփիչ հսկողական ստուգումները զինված ուժերի ստորաբաժանումներում շարունակվում են: ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, սերժանտ Հ. Մինասյան

Նմանատիպ նյութեր