1886 դիտում
17:53 28-06-2016
Ներկայացնում են զինծառայողները. զինված ուժերի ստորաբաժանումներում անցկացվել են մարզական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղեկայված զորանասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ:
Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ է. որ մարզական տոնին մասնակցել են նաև զորամասի սպաները, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի հետաքրքիր են դարձրել միջոցառումը:
Մրցումների ընթացքում բարձր արդյունքներ ու ցուցանիշներ գրանցածները զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով, շնորհակալական նամակներով:
Նման միջոցառումները կարևոր են նաև այն առումով, որ մարզական խաղերի ընթացքում բարելավվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչն իր հերթին նպաստում է տվյալ ստորաբաժանման մարտունակության ամրապնդմանը:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
21:45 29-04-2020
ՀՀ ԶՈՒ 3 ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
Այս բաժնից
1024 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք