Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծման գործընթացին
Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծման գործընթացին: Այս մասին հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Ցանկանում եմ Սև ծովում տեսնել զբոսաշրջիկներով նավեր, մոտորանավակներ և չեմ ցանկանում, որ ծովը դառնա ռազմական գործողությունների վայր: Սև ծովում պատերազմ պետք չէ,- նշել է վարչապետը:
Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, Սև ծովում նավատորմի ստեղծման հարցը կրկին ակնկալվում է բարձրացնել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Ավելի վաղ Թուրքիան և Ռումինիան կոչ էին անում Սև ծովում նավատորմ ստեղծել, իսկ Բուլղարիան պատրաստակամություն էր հայտնել այդ հարցում: