211652_close_icon
views-count770 դիտում article-date 17:48 17-06-2016

Փաթեթավորող սարքը գողացողները հայտնաբերվեցին

Ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 1981 թ. ծնված Ռոման Ա.-ն և հայտնել, որ Կոտայք գյուղի գոմերից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ դռան փականը կոտրելով՝ իրեն պատկանող անասնագոմից գողացել են անձեռոցիկ փաթեթավորող սարք: Պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Ժորա Մ.-ն և 1995 թ. ծնված Արտյոմ Մ.-ն: Վերջիններս հունիսի 16-ին, ժամը 1-ին, ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր