«Նոութբուք» գողացողները հայտնաբերվեցին
                        Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Էլեն Գ.-ի տնից «Նոութբուք» համակարգիչ գողանալու և նրան 250.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին: 
Ոստիկանության ծառայողների անցկացված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Մայիս Հ-ն, իսկ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ն: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

