211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:23 03-11-2014

Խաղող գողացողները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 31-ին Արգավանդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող տնամերձ հողամասից գողացել են մոտ 2.000 կգ խաղող` պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոման Մ.-ին և 1988 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նշված հողամասից գողացել են 223 կգ խաղող: Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նույն հողամասից կատարել են 300 կգ խաղողի գողություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր