Ուզբեկստանը փակել է սահմանը 4 հարևան պետությունների համար
Ուզբեկստանը ժամանակավորապես փակել է հարևան պետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին հայտնում է է RBCն:
«Այսօրվանից Ուզբեկստանը դադարեցնում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը, որոնք Ուզբեկստան են մտնում Ղրղզստանից, Տաջիկստանից, Ղազախստանից և Թուրքմենստանից»,- ասվում է Ղրղզստանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունում:
Սահմանափակումը կգործի մինչև հունիսի 25-ը:
Նման միջոցառումները կապված են երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման հետ: Հայտնի է, որ հունիսի 23-24-ը Տաշքենդում կանցկացվի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: