211652_close_icon
views-count11549 դիտում article-date 21:45 14-06-2016

Ուկրաինայում անհետ կորել է 25 ադրբեջանցի

Ուկրաինայում վերջին մի քանի ամիսներին արձանագրվել են  25 ադրբեջանցու առևանգման կամ անհետ կորելու դեպք: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը անհետացած ազերիների մեծամասնությունը Ադրբեջանի քաղաքացիներ են,երկուսը՝ Վրաստանի, մնացածը՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներ: Կայքը հաղորդում է նաև, թե վերջիններիս անվտանգության նկատառումներով նրանց անունները չեն հրապարակվում: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության հյուպատոսական հարցերով քարտուղար Աբաս Մուստաֆաևը հայտնել է, որ վերոհիշյալ հարցի առնչությամբ դիմումներ են ուղարկվել Ուկրաինայի իրավապահ մարմիններ և որ ամեն դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: «Ուկրիանայի ներքին գործերի նախարարության հետ սերտ շփումների մեջ ենք: Նպատակը՝ այս հանցագործությունների բացահայումն է ամենամոտ ժամկետներում: Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,-ասել է ադրբեջանցի դիվանագետը:

Նմանատիպ նյութեր