211652_close_icon
views-count1363 դիտում article-date 12:40 18-03-2014

Տոկիոյում 2 նավերի բախման հետևանքով 9 մարդ անհետ կորել է

Տոկիոյի ծովածոցի մոտ 2 բեռնատար նավեր միմյանց են բախվել, որի հետևանքով 9 Չինասատանի քաղաքացիներ անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները՝ հղում անելով Ճապոնիայում Չինաստանի դեսպանատանը։ Ստացված տվյալների համաձայն, Պանամայի դրոշի տակ հանդես եկեղ նավում Չինաստանի 20 քաղաքացի է գտնվել, որոնցից 11֊ին հաջողվել է փրկվել։ Տոկիոյի ծովածոցից տարեկան շուրջ 400 նավ է անցնում, որոնց թվում՝ խոշոր բեռնատար և ուղևորատար նավեր։ Այն աշխարհի ամենալարված ծովային մայրուղին է։

Նմանատիպ նյութեր