211652_close_icon
views-count1462 դիտում article-date 16:15 14-06-2016

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Նվիրում հայ զինվորին» խորագրով բարեգործական համերգ

Հունիսի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է «Նվիրում հայ զինվորին» խորագիրը: Երեկոյի ընթացքում, հայ և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Խաչատրյանը /սոպրանո/, Արմինե Վարդանյանը /սոպրանո/, Լուիզա Երեմյանը /սոպրանո/, Նարինե Ադոնցը /սոպրանո/, Տաթև Թադևոսյանը /սոպրանո/, Անուշ Մարտիրոսյանը /մեցցո սոպրանո/, Կիմ Սարգսյանը /բարիտոն/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Գեղարվեստական ղեկավար՝ Աննա Մայիլյան: Համերգը բարեգործական է. երեկոյի ընթացքում հանգանակված ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր