211652_close_icon
views-count1007 դիտում article-date 15:44 08-07-2021

Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվի «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» նոր անիմացիոն ֆիլմը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին, ժամը՝ 18:00-ին հրավիրում է «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» նոր անիմացիոն ֆիլմի բաց դիտմանը, ստեղծագործական խմբի հետ հանդիպմանը և ֆիլմի քննարկմանը:

Մշակութասեր հանրությանն է ներկայացվում նոր անիմացիոն քառալեզու / հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ ֆիլմ, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին: «Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»- պատմում է  Արամ Խաչատրյանը:

Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը:

Նմանատիպ նյութեր