211652_close_icon
views-count1747 դիտում article-date 13:20 22-04-2014

«Թիֆլիսյան նոստալգիա». համերգային երեկո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Թիֆլիսյան նոստալգիա» խորագրով երեկո: Թանգարանի սրահում բացված ժամանակավոր ցուցադրությանը կներկայացվեն թիֆլիսյան թեմաներով գեղանկարչական աշխատանքներ /Լև Բայախչև, Գևորգ Գրիգորյան, Ալբերտ Դիլբարյան, Շալվա Մատուաշվիլի, Թեմուրազ Մաճավարիանի, Լևան Ճողոշվիլի/: Համերգին կհնչեն վրացի և հայ բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ կունենան Վաժա Ազարաշվիլին, Վիլլի Գրիգորյանը, Անրի, Քրիստինա և Ռեգինա Մեյրաբովները, Բաչանա Ցիրքվաձեն, Սամվել Էլբակյանը, Թամարա Յաշակյանցը, Արմինե Գրիգորյանը: Համերգը կվարի Ալեքսանդր Պիրադովը:

Նմանատիպ նյութեր