1707 դիտում
10:52 14-06-2016
Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնությունից. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամերիկյան Օրլանդո քաղաքում «Փալս» գեյ-ակումբում տեղի ունեցած զարհուրելի սպանդը կրկին առիթ է տալիս մտորելու, թե ինչ է մարդը, նրա համոզմունքները, նրա ապրելակերպը, և ինչպես է այդ ամենն առնչվում պետության և նրա անվտանգության հետ։
Աֆղանական ծագումով ամերիկացի Օմար Մատինը, սպանելով 50 հոգու, արտահայտել է իր ատելությունը միասեռականների, գուցե իր համակրանքը «Իսլամական պետության», թերևս նաև՝ հավատարմությունը արմատական իսլամիզմի հանդեպ։ Բայց նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում: Նրանք իրենց մասնավոր կյանքում իրավունք ունեին անելու այն, ինչ ցանկանում են, հավաքվել ցանկացած ակումբում, ապրել այնպես, ինչպես իրենք են նախընտրում։
Էրդողանին համակրող «Յենի աքիթ» թուրքական թերթն ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն, ճիշտ հակառակը՝ մեղադրել է զոհերին՝ նրանց անվանելով «այլասերվածներ»։ Ի դեպ, այդ թերթը Թուրքիայում ատելություն է քարոզում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ։ Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել ևս՝ սպանությունը։ Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը։ Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնություններից»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5825 դիտում
21:55 25-11-2017
Էմմանուել Մակրոն կոչ է արել պաշտպանել կանանց սեռական բռնությունից
9292 դիտում
19:40 22-04-2018
ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը
1758 դիտում
15:49 07-11-2019
Սեռական շահագործումից և բռնությունից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան հավանություն ստացավ
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»