Էմմանուել Մակրոն կոչ է արել պաշտպանել կանանց սեռական բռնությունից
Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային արշավ սկսելու մասին: Մակրոնն ասել է, որ պետք է ազատվել ամոթի զգացումից, որը թույլ չի տալիս շատ զոհերի բացահայտել հանցագործությունները:
Այսօր Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, Մակրոնն իր ելույթում առաջարկեց աջակցել այն կանանց, որոնք պատրաստ են մեղադրել իրենց բռնարարներին: Պետության ղեկավարը խոսել է նաև բռնության հարցով քաղաքացիների իրավագիտակցության մասին՝ սկսած դպրոցական տարիքից:
Անցյալ տարի Ֆրանսիայում բռնություններից 123 կին է մահացել: Սեռական բռնության զոհերի հիշատակին մեկ րոպե լռություն առաջարկելով, Էմանուել Մակրոնն ասել է, որ ժամանակն է, որ ամոթի զգացումն իր տեղը զիջի պատասխանատվությանը: