211652_close_icon
views-count3214 դիտում article-date 18:46 13-06-2016

Երևանում կայացավ միջուկային մաքսանենգության դեմ հայ-ամերիկյան հերթական հանդիպումը

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2008թ.-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հերթական հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն արտահայտվեց հաստատված փոխգործակցության կապակցությամբ, ամփոփվեցին միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին այդ ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր