Ըստ Վահրամ Բաղդասարյանի` ՀՕՊ համաձայնագիրը ո’չ ԱԺ, ո’չ էլ քառօրյայի օրակարգում չի եղել, որ հանվեր
Ինչպես ԱԺ արտահերթ նիստի, այնպես էլ քառօրյայի օրակարգում ՀՕՊ համաձայնագրի վավերացման նախագիծը չի եղել:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երբ այսօր Ազգային ժողովի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում էին կանխել Հայաստանի ու ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացումը, հայտարարվեց, որ `հակաօդային պաշտպանության համաձայնագիրը հանվել է ԱԺ օրակարգից:
Անդրադառնալով հարցին, թե երբ կընդունվի, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ համաձայնագրի կնքման ժամկետները խորհրդարանն է որոշելու: