211652_close_icon
views-count5263 դիտում article-date 13:00 13-06-2016

Ի՞նչ պատժի արժանացավ ինտերնետով անչափահասի հետ ծանոթացած, ամուսնության առաջարկ արած եւ նրան կուսությունից զրկած Հովհաննեսը

Հովհաննես Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինտերնետային կայքով ծանոթացել է անչափահաս Ա-ի հետ և ամուսնության նպատակով ընկերություն արել նրա հետ: Այնուհետև Ա-ին իր ընկեր Տ-ի և վերջինիս կնոջը ծանոթացնելու նպատակով հրավիրել է վարձակալած տուն, որտեղ Ա.Խաչատրյանին արել է ամուսնության առաջարկ ու փոխադարձ համաձայնությամբ որպես ամուսիններ, համատեղ բնակվելով հիշյալ տանը և լինելով 21 տարին լրացած, մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ա-ի հետ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը Կոտայքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Հովհաննես Գ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 3 տարի 11 ամիս 29 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 2(երկու ) տարի ժամկետով: Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել Հովհաննես Գրիգորյանի անձը դրական բնութագրող հանգամանքները, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, զղջալը, ինչպես նաև այն, որ նա ամուսնացել է տուժող Ա. Խաչատրյանի հետ, կազմել ընտանիք և ապրում են համատեղ կյանքով

Նմանատիպ նյութեր