Ժամացույցի գովազդում սլաքները սովորաբար գտնվում են 10:10 կամ 8:20 դիրքում
1․Քաղաքակրթության տարբեր էտապներում մարդկությունն օգտագործել է արեգակնային, աստղային, ջրային, հրե, ավազե, անվավոր, մեխանիկական, էլեկտրական, էլեկտրոնային և ատոմային ժամացույցներ:
2․Ժամացույցի սլաքների շարժման ուղղությունը` «Ժամսլաքի ուղղություն» և «ժամսլաքի հակառակ ուղղություն», օգտագործվում է շրջանաձև շարժման ուղղությունը ցույց տալու համար:
3․Ժամացույցի ժամ ցույց տվող սլաքի ավանդական ուղղությունը համընկնում է այն ուղղությանը, որով շարժվում է հորիզոնական արեգակնային ժամացույցի ստվերը` տեղադրված Երկրի հյուսիսային կիսագնդում:
4․Ժամացույցի գովազդում սլաքները սովորաբար գտնվում են 10:10 կամ 8:20 դիրքում: Դա արվում է նրա համար, որպեսզի սլաքները չծածկեն անունը: Բացի այդ ցուցափեղկում 10:10-ը հիշեցնում է ժպիտ, ինչը դրականորեն է ազդում գնորդների վրա։