Մեսիի հոբելյանական սուպերգոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ «Բարսելոնան», սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց չեմպիոնական մրցավազքում իր միակ մրցակից Մադրիդի «Ատլետիկոյին»:
Կատալոնացիներին հաղթանակ պարգևեց արգենտի հարձակվող Լիոնել Մեսիի սուպերգոլը 26-րդ րոպեին:
Բացի նրանից, որ այդ գոլը հաղթական էր և շատ կարևոր, այն դարձավ 600-րդը Մեսիի ֆուտբոլային կարիերայում: Այդքան անգամ աչքի ընկնելու համար պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկից պահանջվեց 747 հանդիպում:
Բացի այդ, Մեսին 24-րդ գոլը խփեց Պրիմերայում և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 69 միավոր և 8 միավորով առաջ անցավ «Ատլետիկոյին»։ «Ռեալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը:
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Բարսելոնա» - «Ատլետիկո»՝ 1։0
Լիոնել Մեսի, 26