Օճառի արհեստանոց հայտնաբերվել է ավերված Պոմպեյ քաղաքի ավերակներում
Օճառը մարդուն հայտնի է եղել դեռևս վաղ անցյալում։
Ըստ Պլինիոս Ավագի, բուսամոխիրներից, կրից ու ալկալիներից օճառենի ստացել էին դեռևս հնագույն գալլերն ու գերմանացիները։
Օճառի եփման արհեստանոց և օճառ էր հայտնաբերվել մ․թ․ա 79 թվականին ավերված Պոմպեյ քաղաքի ավերակներում։
Օճառների մասին հիշատակություն էր թողել հռոմեացի բժիշկ Դալենը ։
Սակայն օճառեփման արտադրությունը ձևավորվել է 19-րդ դարում՝ կապված քիմիայի զարգացման ու սոդայի ստացման Լեբլանի եղանակի լայն տարածման հետ։