Պսակադրություն՝ ավերակներում. սիրիացի քրիստոնյա զույգն ամուսնացել է պատերազմից ավերված վանքում. ֆոտոշարք
                        Այս հարսանիքը դարձել է տոնակատարությունների սիմվոլը Սիրիայի պատերազմ տեսած բնակչության համար: Ֆադին և Ռանան սիրիական Հոմս քաղաք են վերադարձել, ուր մի քանի տարի առաջ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում: Տեղի բնակչությունը ստիպված էր փրկվելու համար հեռանալ ավելի ապահով շրջաններ: 
Ներկայումս զինյալներն արդեն հեռացել են քաղաքից՝ թողնելով միայն ավերակներ: Այնուամենայնիվ, Ֆադին և Ռանան որոշել են իրենց կյանքը կապել այնտեղ, որտեղ ծնվել և մեծացել են: Վանքի տանիքն ամբողջությամբ ավերված է եղել, այդ իսկ պատճառով պսակադրության արարողությունը տեղի է ունեցել բաց երկնքի տակ: Երիտասարդները ծանոթացել են ՄԱԿ-ի գործակալության կողմից կազմակերպված փախստականների հարցով դասընթացների ժամանակ: 
Ժամանակի ընթացքում պարզվել է, որ նրանք երկուսն էլ Հոմս քաղաքից են, որը 2011-2012 թվականներին տուժել է պատերազմից, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել: Զինյալների հեռանալուց հետո փախստականները կամաց-կամաց վերադարձել են իրենց հայրենի բնակավայրերը: Այդպիսով, 6-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգի վանքը առաջինն են սկսել վերականգնել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

