5853 դիտում
22:17 06-04-2016
Պոմպեյ քաղաքի կործանման պատմությունը
Հրաբխային ժայթքման հիմանական պատճառը երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել մեր թվարկության 62 թվականի փետրվարի 5-ին, և նկարագրված է Տացիտայի «Աննալներ»-ում։
Աղետը մեծ կորուստներ հասցրեց քաղաքին, մասնավորապես՝ բոլոր կառույցները վնասվեցին։ Շինությունների մեծ մասը հետագայում վերանորոգվեց, սակայն աղետից մնացած ճեղքերը պահպանվեցին մինչև քաղաքի վերջնական ավերումը՝ 79 թվականը։
Վեզուվիի ժայթքումը սկսվել էր դեռևս 79 թվականի օգոստոսի 24-ից և շարունակվել օրեր, ինչի մասին վկայում են որոշակիորեն պահպաված մոնուսկրիպտներ, որոնք գրառել է Պլինիի Կրտսերն իր «Նամակներ»-ում։Աղետը հանգեցրեց երեք քաղաքների՝ Պոմպեյի, Գերկուլանումի, Ստամիայի և հարակից փոքր շրջանների ու գյուղերի կործանմանը։
Պեղումների արդյունքում պարզվեց, որ քաղաքներում ամեն ինչ պահպանվել էր այնպես, ինչպես աղետից առաջ էր։
Մոխրի բազմամետր շերտերի հաստության տակ գտնվել են փողոցներ, ամբողջովին կահավորված տներ, մարդկային և կենդանական մնացորդներ, ովքեր չէին հասցրել փրկվել։ Աղետի ուժգնության հզորությունն այնքան մեծ էր, որ մոխիրը տարածվել և հասել էր մինչև Եգիպտոս և Սիրիա։
Քաղաքի 20 000 բնակչությունից՝ 200 բնակիչներ զոհվել էին կառույցների մեջ։ Բնակչության մեծամասնությունը քաղաքը լքել էր մինչև հրաբխի ժայթքելը, սակայն գտածոները վկայում են քաղաքից դուրս զոհերի մասին, այդ իսկ պատճառով տուժածների հստակ քանակը հայտնի չէ։
Վախճանվածների թվում էր նաև Պլինի Ավագը, ով գիտական դրդումով և տուժածներին օգնելու մտադրությամբ հայտնվել էր աղետի կենտրոններից մեկում՝ Ստաբիում։
Նմանատիպ նյութեր
5849 դիտում
18:34 12-06-2016
Օճառի արհեստանոց հայտնաբերվել է ավերված Պոմպեյ քաղաքի ավերակներում
15952 դիտում
21:50 11-06-2016
Ինչպես կործանվեց Պոմպեյ քաղաքը
Այս բաժնից
6508 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6880 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան