211652_close_icon

Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել

views-count3333 դիտում article-date 23:20 11-06-2016
Հունիսի 11-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ «Merssedes ML 350» մակնիշի 51 OG 001 պետհամարանիշով ավտոմեքենան և մի քանի այլ ավտոմեքենաներ տեղացած ձյան պատճառով արգելափակվել են Արագած լեռան վրա գտնվող «խաշանոց» կոչվող տարածքում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն «Ալագյազ» ՍՊԸ-ի մոտակայքից՝ արգելափակումից, դուրս են բերել 7 ավտոմեքենա (19 ուղևոր) և ուղեկցել անվտանգ երթևեկելի տարածք:

Նմանատիպ նյութեր