Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել
Մարտի 5-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Երնջատապ ավտոճանապարհին «ՎԱԶ 2109» մակնիշի 34 ՏՍ 588 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնաբքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի (վարորդ Ռ. Ս.) 29 ՕՕ 174 պետհամարանիշի, «Ֆորդ» մակնիշի (վարորդ Տ. Դ.) 481 LS 63 պետհամարանիշի և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ Ի. Հ.) 34 SU 588 պետհամարանիշի ավտոմեքենաները: