Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել
Մարտի 17-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի ՋԷԿ-ի մոտակայքում «Նիսսան» մակինիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Շատին գյուղի գերեզմանոցի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի (վարորդ Ա. Հ.) «Որոտան Տուրբո» ՍՊԸ-ին պատկանող 439 OU 64 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Մարտի 17-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Երրորդ մաս» կոչվող թաղամասում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Աուդի» մակնիշի (վարորդ Դ. Զ.) 35 PL 947 պետհամարանիշի ավտոմեքենան: