211652_close_icon
views-count16231 դիտում article-date 21:50 11-06-2016

Ինչպես կործանվեց Պոմպեյ քաղաքը

Հրաբխային ժայթքման հիմանական պատճառը երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել մեր թվարկության 62 թվականի փետրվարի 5-ին, և նկարագրված է Տացիտայի «Աննալներ»-ում։ Աղետը մեծ կորուստներ հասցրեց քաղաքին, մասնավորապես՝ բոլոր կառույցները վնասվեցին։ Շինությունների մեծ մասը հետագայում վերանորոգվեց, սակայն աղետից մնացած ճեղքերը պահպանվեցին մինչև քաղաքի վերջնական ավերումը՝ 79 թվականը։ Վեզուվի ժայթքումը սկսվել էր դեռևս 79 թվականի օգոստոսի 24-ից և շարունակվել օրեր, ինչի մասին վկայում են որոշակիորեն պահպաված մոնուսկրիպտներ, որոնք գրառել է Պլինիի Կրտսերն իր «Նամակներ»-ում։ Աղետը հանգեցրեց երեք քաղաքների՝ Պոմպեյի, Գերկուլանումի, Ստամիայի և հարակից փոքր շրջանների ու գյուղերի կործանմանը։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ քաղաքներում ամեն ինչ պահպանվել էր այնպես, ինչպես աղետից առաջ էր։ Մոխրի բազմամետր շերտերի հաստության տակ գտնվել են փողոցներ, ամբողջովին կահավորված տներ, մարդկային և կենդանական մնացորդներ, ովքեր չէին հասցրել փրկվել։ Աղետի ուժգնության հզորությունն այնքան մեծ էր, որ մոխիրը տարածվել և հասել էր մինչև Եգիպտոս և Սիրիա։ Քաղաքի 20 000 բնակչությունից՝ 200 բնակիչներ զոհվել էին կառույցների մեջ։ Բնակչության մեծամասնությունը քաղաքը լքել էր մինչև հրաբխի ժայթքելը, սակայն գտածոները վկայում են քաղաքից դուրս զոհերի մասին, այդ իսկ պատճառով տուժածների հստակ քանակը հայտնի չէ։ Վախճանվածների թվում էր նաև Պլինի Ավագը, ով գիտական դրդումով և տուժածներին օգնելու մտադրությամբ հայտնվել էր աղետի կենտրոններից մեկում՝ Ստաբիում։

Նմանատիպ նյութեր