Լուսանկարներ Դիարբեքիրի որոշ թաղամասերի ավերվածություններից․ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կոչը թուրքերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ցավոք սրտի հարյուր տարվա ողբերգությունները վերջին օրերին կրկնվեցին Դիարբեքիրի որոշ թաղամասերում:
Դա ոչ այլ ինչ էր, քան թուրքական վայրագությունների մեքենայությունների հերթական վկայությունը, որ նրանք ժամանակի ընթացքում իրենց ձեռագիրը չեն փոխում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Նրա խոսքով, բացի այն, որ հերթական անգամ հեղափոխական զարթոնքը ճնշվեց եւ մարդկանց ձայնը խեղդեցին , նաեւ մեծ ավերածություններ տեղի ունեցան Սուրբ Կիրակոս եկեղեցում, որը վերանորոգվել էր 2011 թ-ին:
«Ես անձամբ ներկա էի եկեղեցու բացմանը: Մեզ թվում էր, թե թուրքերի մեջ ինչ-որ բան է փոխվել, բայց վերջին իրադարձությունները վկայությունն են այն բանի, որ փաստորեն ոչինչ էլ չի փոխվել: Կոչ եմ անում, որ սթափվել է պետք:
UNESCO-ն էլ հետեւողական լինի թուրքերի դրսեւորումներում»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Ինչպես նաեւ լուսանկարներ տրամադրեց, որոնք հաջողվել է լուսանկարել, երբ պարեկային ժամը ավարտվել է։