ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի թոռներն ի՞նչ նվեր են խնդրել Ձմեռ պապիկից և ինչո՞ւ են իրենց համարում ավանդապաշտ ընտանիքի անդամներ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի թոռնիկներից մեկը պապից փոքրիկ տնակ է խնդրել, որտեղ պետք է պարտադիր խոհանոց լինի, մյուսը՝ ipad, իսկ փոքրն էլ, թեւեւ ոչինչ չի խնդրել, բայց նա էլ անպայման իր նվերը կստանա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Ախոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ իրենք ավանդապաշտ ընտանիք են եւ պահպանում են մեր նախնիներից եկած գրեթե բոլոր սովորույթները: Այդ ավանդույթներից մեկի համաձայն՝ տասներկուսը խփելուց հետո տան մեծը տանից դուրս է գալիս եւ նվերներով ներս մտնում, որ տարին հաճելի անկնկալներով եւ առատությամբ սկսվի:
Ուտեստների հետ կապված՝ պատգամավորը նշեց, որ իրենց սեղանին թե՛ ավելուկը, թե՛ պասուց տոլման տեղ ունեն: Դրանք ԱԺ պատգամավորի ամենասիրելի ուտեստներից են, իհարկե՝ պոմիդորով ձվածեղից հետո:
ԱԺ պատգամավորը նաեւ նշեց, որ Նոր Տարին ավանդույթի համաձայն նշում են իրենց գյուղի տանը: Իսկ առաջին բաժակաճառի իրավունքը նրանն է. «Առաջին կենացով ցանկանալու եմ, որ ուրախ, անփորձանք, հաջողակ, բարեկեցիկ եւ առողջ տարի լինի, ինչպես նաեւ, որ մեկս մյուսիցս անպակաս լինենք»: