211652_close_icon

Ո՞վ եւ ի՞նչը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի եւ գործարար Հրաչ Կապրիելյանի հաշտեցման պատճառ

views-count2890 դիտում article-date 13:39 19-09-2015
Չի բացառվում, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հաշտվի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախբանկի» բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանի հետ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Հ. Կապրիելյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքին: «Վերջերս Վարդան Սերմաքեշի այցերից մեկի ժամանակ Հայաստան, ով հայկական տնտեսության զարգացման գործում մեծ ակտիվություն է ցուցաբերում, հանդիպեցինք եւ շատ ջերմ հարաբերություներ ձեւավորվեցին։ Այդ հանդիպումները, ինչո՞ւ չէ, կարող են բերել հաշտեցման, քանի որ Վարդանն ու Հրաչը գործընկերներ են, բայց դեռ այդ հաշտեցումը տեղի չի ունեցել»,- ավելացրեց Ա. Ախոյանը։ Մինչեւ այդ Ա. Ախոյանը, խոսելով այն մասին, թե ինչու է Հրաչ Կապրիելյանը իրեն դատի տվել, ասել էր. «Նա վիրավորվել է նրանից, որ ես իմ լայն բառապաշարով իր մասին արտահայտվել եմ լրատվամիջոցներով: Նրան լկտի, խարդախ եւ գող եմ անվանել: Ասում է, թե ես իր գործարարի բարի համբավը արատավորել եմ: Ես նորից ասում եմ, որ իմ ասած ցանկացած բառի տեր եմ ու դա ես կապացուցեմ: Նա 3 եւ ավելի տարի է, հաշվետվություն չի տալիս բաժնետիրոջը՝ փորձ անելով ինչ-ինչ միջոցներով իմ ընտանիքին պատկանող բաժնեմասը՝ 20 տոկոսը գողանալ, զրոյացնել: Այս ամենն այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել: Ի՞նչ է, «դուզ» խոսքը մարդու ճակատին ասելու համար դատի՞ են տալիս: Մինչդեռ իր նախկին «պարտնյորի» հետ կարող էր մեկ անգամ հանդիպել եւ տղամարդավարի արտահայտվել: Այս տասը տարիների ընթացքում նրան տեսել եմ առավելագույնը երկու անգամ, այն էլ՝ քննչական մարմիններում»: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ դատական գործընթացը ձգձգվում է: Խոսքը «Իտարկո Քոնստրաքշն» ընկերության 20 տոկոս բաժնեմասի մասին է: «Իրենք 2 ատյանում կրեցին, բայց վճռաբեկում այն բեկանվեց եւ հետ ուղարկվեց 1-ին ատյան: Բայց դա էլ է հաղթանակին հավասար վճիռ: Ավելին` ես այս պահին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ Հրաչ Կապրելյանը հանցագործ է , քանի որ այս տարիների ընթացքում, բացի կեղծ ներդրումներ ցույց տալուց, հաշվետվություն չի ներկայացրել եւ մեր 20 տոկոս բաժնեմասից ոչ մի հատկացում չի արել: Կարծում էին՝ վճռաբեկում էլ կհաղթեին եւ այս ամենը կփոշիանար: Խոսքը բնականաբար միլիոնների մասին է», -ասել էր Արագած Ախոյանը եւ ավելացրել, որ դա շատ հարուստ հիմնարկ է։ Ավելի վաղ նա նշել էր, որ «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իրենն է եղել: «Ոտքի եմ կանգնեցրել, կնիք հանել: Ներդրումն էլ երկկողմանի է եղել: Բայց Կապրիելյանը բիզնեսում իրեն հատուկ ձեռագիր ունի. բիզնեսը կայացնելուց հետո գործընկերներին վերացնում է: Այնպիսի պայման է ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի, գնա կամ հրաժարվի ունեցվածքից, ինչը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել»,-ասել էր Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր