Երևանում հայտնաբերվել է օձ
Հունիսի 10-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այասի փողոցի թիվ 10 շենքի պահակակետի տնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը::
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


