211652_close_icon
views-count4100 դիտում article-date 21:20 10-06-2016

Խանութից պարբերաբար գողություն էր կատարում

Հունիսի 9-ին Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Գ. Վ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. մայիսի կեսերից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, գյուղում տեղակայված՝ իրեն պատկանող խանութից անհայտ անձինք պարբերաբար գողացել են 33.500 դրամ կանխիկ գումար, 1 զույգ սպորտային կոշիկ, 2 տուփ ծխախոտ, 2 տուփ մաստակ, 2.000 դրամի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ լիցքավորման քարտեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Վ. Ս-ն: Գողոնը մասամբ առգրավված է:

Նմանատիպ նյութեր